Facebook-ը լրամշակումներ է ներկայացրել իր սոցիալական ցանցերի անվտանգության համակարգում. CNBC
Facebook ընկերությունը ներկայացրել է այն լրամշակումները, որոնք միտված են անվտագության ապահովմանը համանուն սոցիալական ցանցում, ինչպես նաեւ իրեն պատկանող Instagram եւ Facebook Messenger ծառայություններում: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ Facebook-ում կհայտնվի հանրամատչելի բաժին, որտեղ ամեն ամիս կհրապարակվեն ստանդարտներ, որոնք կվերաբերեն այն բանին, թե օգտատերերին ինչն է թույլատրված, իսկ ինչն է արգելված սոցիալական ցանցում հրապարակման համար: Այնտեղ նաեւ կզետեղվեն պարզաբանումներ ընկերության քաղաքականության մեջ որեւիցե փոփոխության դեպքում:
Instagram-ում կնորացվի հրապարակումների ընտրության ալգորիթմը: Այսպես, նորությունների ժապավենում այլեւս չեն հայտնվի նորություններ անպատեհ բովանդակությամբ, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես չեն խախտում սոցիալական ցանցի քաղաքականությունը: Ինչպես ճշտում է հեռուստաալիքը, խոսքը վերաբերում է, օրինակ, սեռական ենթատեքստով լուսանկարներին եւ տեսագրություններին:
Facebook Messenger-ի հաղորդագրությունների փոխանակման հավելվածում կհայտնվի «ստուգված օգտահաշվի» հատուկ նշանը, որի միջոցով կարելի կլինի տարբերել «խաբեբաներին կամ իրենց ուրիշ մեկի փոխարեն ներկայացնող մարդկանց»: Բացի դրանից, օգտատերերին մատչելի կլինեն այն անձանց արգելափակման եւ վերահսկման ընդլյանված հնարավորություններ, ովքեր կարող են իրենց հաղորդագրություններ ուղարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: