Չինաստանում առնվազն չորս մարդ է զոհվել ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետևանքով
Առնվազն չորս մարդ է զոհվել Չինաստանի Հենանի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Չժենչժոու օկրուգի Գունյի քաղաքում, երբ Aluminum Corporation of China (Chalco) ալյումինի պետական կորպորացիայի բեռնատար գնացքը, դեռեւս չպարզված պատճառով դուրս է ընկնել ռելսերից, շրջվել ու մխրճվել փայտե բնակելի տան մեջ:
Ավելի վաղ նշվում է, որ միջադեպի հետեւանքով անհետ կորել են գնացքում գտնվող չորս մարդ եւ տեղի երկու բնակիչ: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում փրկարարները գտել են չորս մարդու դի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: