Բաժիններ՝

Թրամփը չափազանց կոշտ է որակել ԵՄ-ի դիրքորոշումը հանրակցությունից Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չափազանց կոշտ դիրք է բռնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ այն բանից հետո, երբ երկրները համաձայներցրել են Brexit-ի նոր հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այդ մասին նա ապրիլի 11-ին հայտնել է Twitter-ում:

«Շատ վատ է, որ Եվոպական միությունն այդքան խիստ է Մեծ Բրիտանիայի եւ Brexit-ի նկատմամբ: ԵՄ-ն նաեւ կոշտ առեւտրական գործընկեր է Միացյալ Նահանգների նկատմամբ, դա կփոխվի»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում հանրակցության 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում:

«ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ է, որի ընթացքում նա կարող է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով):

Բայց նա կարող է նաեւ լիովին վերանայել դուրս գալու որոշումը եւ հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս