Վարկ 2 տոկոսով՝ 3 տարի մարման ժամկետով. Գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է մի քանի տարբերակ

Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է օժանդակության մի քանի տարբերակ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղացիները կարող են ձեռք  բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը կտրամադրվի ընդամենը 2 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով։ Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0 տոկոսով։

«Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, ապա պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18 տոկոսը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930