Բաժիններ՝

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն է

Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունը Իսրայելի խորհրդարանական ընտրություններում 3,4 մլն ձայների հաշվումից հետո առաջ է անցել «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրական քվեաթերթիկների 80 տոկոսի տվյալների ամփոփումից հետո «Լիկուդ»-ը հավաքում է ձայների 27 տոկոսը, իսկ Բենի Գանցի «Կահոլ-Լավան»-ը՝ 25,9 տոկոսը: Հաջորդ տեղերում են՝ ՇԱՍ-ը (6 տոկոս), Հայադութ հա Տորան (5,4 տոկոս), լեյբորիստները (4,4 տոկոս), «Մեր տունը Իսրայելն է» (4,3 տոկոս), «Խադաշ-Տաալը» (4,2 տոկոս), Աջ կուսակցությունների միությունը, «Մերեց»-ը, եւ «Կուլանու»-ն (3,6 տոկոս համապատասխանաբար):

«Կահո-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավոր մրցակիցը, դեռ մինչեւ ձայների հաշվման ավարտը հանդես է եկել հաղթական ճառով եւ խոստացել է լինել բոլորի վարչապետը: Նաթանյահուն նույնպես հայտարարել է ընտրություններում իր հերթական հաղթանակի մասին եւ հայտնել, որ արդեն ձեռնամուխ է եղել կոալիցիոն աջ կառավարության ձեւավորման բանակցություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս