Ինչու Արմեն Սարգսյանը գերադասեց լռել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: 2018թ. ապրիլի 9-ին ավարտվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ու այդ օրը հանդիսավոր երդմնակալությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը (նրան ԱԺ-ն ՀՀ նախագահ էր ընտրել դեռ մարտի 2-ին):

ՀՀ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ թեեւ ունի խիստ սահմանափակ, ավելի ճիշտ՝ խորհրդանշական լիազորություններ, այնուամենայնիվ, համարվում է պետության գլուխը: Բայց չնայած այդ հանգամանքին` որեւէ մեկը պաշտոնապես այդպես էլ չհիշեց ու չարժեւորեց նրա պաշտոնավարման մեկ տարին:

Անգամ ինքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չհիշատակեց այդ մասին. ո՛չ ուղերձ հղեց, ո՛չ հայտարարությամբ հանդես եկավ: Ավելին` Արմեն Սարգսյանն այս օրերին բացակայում է երկրից. նա աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում:

Տեղի ունեցածն, իհարկե, ուշագրավ է: Արմեն Սարգսյանը, չնայած իր սահմանափակ լիազորություններին, սիրում է խորհրդանշական, արարողակարգային միջոցառումներ (անգլիական պահապանողական ոճով): Ու ենթադրվում էր` իր պաշտոնավարման մեկ տարվա մասին նա որեւէ կերպ կհիշեցներ, բայց գերադասել է լռել: Տեսնես ինչո՞ւ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս