Մարսելի «Օլիմպիկ»-ի հայազգի երկու ֆուտբոլիստներ կհամալրեն Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը
Մարսելի «Օլիմպիկ»-ի հայազգի երկու պատանի ֆուտբոլիստներ կհրավիրվեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական: Այդ մասին հաղորդում է Nouvelles d`Armenie-ն:
Նրանք են` 17-ամյա կիսապաշտպան Թոմ Բանդիկյանը և 18-ամյա դարպասապահ Մանուել Նազարեթյանը:
Նախատեսվում է, որ ֆրանսահայ ֆուտբոլիստները Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցեն ամռանը Երևանում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլին: