Բաժիններ՝

Իսկ Ազգային ժողովում դրես-կոդ չկա՞

Լուսանկարի կինն Ազգային ժողովի 7-րդ գումարման իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է, նույն Քրիստինե Պողոսյանը, ով ամիսներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում պարծենում էր, որ ինքն էր միակ կինը Կառավարությունում, ով աշխատանքի էր գնում կեդերով։

Արծաթագործից պատգամավոր | Մեկ օր Նարինե Ղալեչյանի հետ

Բիզնեսը փակեց ու գնաց Փաշինյանի հետ իր քայլն անելու: Հեղափոխությունը նրա ընտանիք մտավ բոլոր առումներով: Հեղափոխական տոնածառը, բակում տնկված «Քաղաքացու ազատության ծառը», այդ նույն բակում բացված հեղափոխության մասնակիցների գիշերային վրանները Քրիստինեի տունը վերածել էին «Հեղափոխության տանիքի»: ԱԺ ընտրված պատգամավոր-արծաթագործի հետ շրջել ենք քաղաքով։

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Mittwoch, 2. Januar 2019

«Դա ցնցում էր կոնկրետ։ Խոչընդոտի հանդիպեցի. ներսում ինձ ասացին, որ դրես-կոդ կա, բայց դա այդպես էլ չկարողացան իմ հանդեպ կիրառել։ Ես կեդերով մնացի մինչև հիմա, և ինձ Ազգային ժողովում կտեսնեք կեդերով դեռ էլի»,- ասել էր նախկին առաջին փախվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը։

Մարդն ասաց ու արեց։

Արարատ Միրզոյանն արդեն առաջին փոխվարչապետ չէ, ԱԺ նախագահ է, Քրիստինե Պողոսյանն էլ՝ ժողովրդի ընտրյալ պատգամավոր, բայց, ինչպես տեսնում ենք, նրա աշխատանքային հագուկապը նույնն է։

Հետաքրքիր է, երեկ երբ վարչապետը հանդիպում էր «Իմ քայլի» պատգամավորների հետ, արդյո՞ք նույն արտաքին տեսքով է այդ հանդիպմանը ներկայացել Քրիստինե Պողոսյանը, թե՞ երբ իր թիմակիցն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերում պետական կառույցների, տվյալ դեպքում՝ երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ, նորմալ է։

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս