«Ռեալը» հետևում է Կեպա Արիսաբալագային
Ինչպես հաղորդում է Teamtalk-ը, Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն հետևում է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, ով «կապույտների» շարքերն է անցել անցյալ ամառ, 73 մլն եվրոյի դիմաց:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «սերուցքայինների» առաջնային նպատակն էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, սակայն մանկունյանցիները պահանջում են 100 մլն ֆունտից ոչ պակաս գումար, իսկ ֆուտբոլիստն ինքը պահանջում է շաբաթական 400 հազարից ոչ պակաս աշխատավարձ:
Նշվում է, որ Կեպան կարող է համաձայնել «Մադրիդ» տեղափոխությանը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը