«Առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները և հարկադրական բուժզննության ենթարկել նրան». Արմեն Աշոտյանը՝ Արթուր Վանեցյանին

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին

Հարգելի պարոն Վանեցյան,

Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը, առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները եւ հարկադրական բուժզննության ենթարկել նրան։

Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։

Հարգանքով՝ Ա. Աշոտյան

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217961957218668

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930