Բաժիններ՝

Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում

Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Վրացական դպրոցներում 12-ամյա կրթություն է, ավարտական քննություններն անցկացվում էին երկու փուլով՝ 11-րդ եւ 12-րդ դասարաններում:

«Նախաձեռնությունը պաշտպանել է 80 պատգամավոր, իսկ ութը՝ դեմ են արտահայտվել»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:

«Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ ուղղումները կհրապարակվեն «Վրաստանի օրենսդրական լրաբերի» կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս