Վթար Բաղրամյան պողոտայի և Օրբելի եղբայրների փողոցի խաչմերուկում

Ապրիլի 8-ին, ժամը 07:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի եղբայրների փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է գետնանցումի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա.Տ.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել է «Արմենիա» ԲՀԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս