«Արագածը» հաղթեց եզրափակչի առաջին խաղում. բասկետբոլ
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում մեկնարկեցին եզրափակչի հանդիպումները:
Ա լիգայի եզրափակչի առաջին խաղում «Արագածը» սեփական հարկի տակ համառ պայքարում, ի վերջո՝ 83-79 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 3-0:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արբեն Կամաժը (Ուրարտու Վիվառո), ով վաստակեց 22 միավոր, 3 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 20:00-ին «Միկա» մարզադահլիճում: