Բաժիններ՝

Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությունը

Ապրիլի 7-ին ժամը 10:00-ին տեղի է ունենալու Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տաճարի օծման առաջին փուլը, որը կոչվում է «լվացում», տեղի է ունենալու այսօր՝ ապրիլի 6-ի երեկոյան: Իսկ վաղը՝ ժամը 10:00-ին, տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունը: Ժամը 11:00-ին էլ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջինբարերար լուսահոգի Հրանտ Վարդանյանի երկու որդիներ՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. նրանց ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս