Բաժիններ՝

Մխիթար Հայրապետյանն այցելել է Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն և երկրագիտական թանգարան

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ ապրիլի 5-ին այցելել է Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն և Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։ Այս մասին տեղեկացրին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

«Հագեցած այցի շրջանակներում պատգամավորը և մարզպետը եղել են գրադարանում, թատրոնի վերանորոգված դահլիճում, երգի ու պարի՝ տարբեր ժանրերի պարապմունքների ականատես եղել։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ մարզերում երեխաների ու պատանիների համար մշակութային օջախները հետաքրքրություն են ներկայացնում և դասերից հետո ազատ ժամանակը նրանք նախընտրում են անցկացնել հենց այսպիսի վայրերում։

Մշակույթի տան սաները մշտապես մասնակցում են հանրապետական մրցույթների, զբաղեցնում մրցանակային տեղեր։ Այնուհետև այց է կատարվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։ Վերջինս ունի բացառիկ ցուցանմուշներ, որոնք կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար։

Ըստ մարզպետի՝ գովելի է, որ թանգարանի աշխատակիցները ունեն մասնագիտական անհրաժեշտ որակներ ու նվիրված են իրենց աշխատանքին։ Աշխատակիցների հետ ունեցած զրույցի ընթացքում բարձրացված հարցերից շատերին տրվեցին օպերատիվ լուծումներ, իսկ մյուս մասին, որոնք ավելի ժամանակատար են, կանդրադառնան մայրաքաղաք վերադառնալուն պես։

Հիշեցնենք, որ երեկ Մխիթար Հայրապետյանը և Տրդատ Սարգսյանը այցելել էին Արենի-1 քարանձավ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930