Բաժիններ՝

Ջարմուշը զոմբիների մասին ֆիլմ կնկարահանի «բոլոր ժամանակների մեծագույն դերասանական կազմով»

Ցանցում հայտնվել է ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» ֆիլմի թրեյլերը: Պրոմոհոլովակը հրապարակված է Focus Features-ի You-Tube-ալիքում։ Թրեյլերին կից գրության մեջ նշվում է, որ դա լինելու է «զոմբիների վերաբերյալ ֆիլմ՝ մեծագույն դերասանական կազմով»:

Ժապավենում խաղալու են Բիլ Մյուրեյը, Ադամ Դրայվերը, Թիլդա Սուինթոնը, Քլոյա Սեւինյին, Սթիվ Բուշեմին, Դենի Գլովերը, Իգի Փոփը, Թոմ Ուեյթսը, Սելենա Գոմեզը, ռեփեր RZA-ն, Լուկա Սաբաթը եւ Քալեբ Լենդրի Ջոնսը: Ջարմուշը նաեւ հանդես է եկել որպես կինոնկարի սցենարիստ: «Մեռածները չեն մահանում» ֆիլմի պրեմիերան պլանավորված է հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930