ԱՄՆ-ը մայիսին կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ. Reuters
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու առաջին տարեդարձի հետ, ինչի մասին Վաշինգտոնը հայտարարեց 2018 թվականի մայիսին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:
Նրա տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցները կարող են վերաբերել տնտեսության այն սեկտորներին, որոնք ավելի վաղ դուրս Էին մնում Միացյալ Նահանգների կողմից կիրառվող սահմանափակումների ազդեցության գոտուց: Ընդսմին վարչակազմի ներկայացուցիչը իրանական նավթի արտահանման առավելագույն նվազեցումը համարել է լրացուցիչ պատժամիջոցների սահմանման գլխավոր նպատակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: