Երեխային վրաերթ կատարողին փնտրում են, իսկ մյուս փախչողին գտել են

Արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 27-ին ժամը 23.25-ին Արտաշատի Օգոստոսի 23-ի և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում մի անհայտ ավտոմեքենա միջին տարիքի կնոջ էր գցել մեքենայի տակ ու փախուստի դիմել: 49-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1991 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Մինչդեռ երեկ ևս մի վարորդ վրաերթից հետո չի օգնել տուժածին, որն այս անգամ երեխա է, ու դարձյալ դիմել է փախուստի:
Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի:
Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս