Հայաստանում Սիրիայի հյուպատոսն անցել է ընդդիմադիրների կողմը
Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Գլխավոր հյուպատոս Մուհամմադ Հոսամը հրաժարական է տվել` հայտնելով որ լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը և անցնում է ընդդիմության շարքերը:
Այս մասին երեկ առավոտյան հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը: Նման բնույթի տեղեկատվություն է տարածվել նաև ինտերնետում՝ սիրացի ընդդիմադիրներին պատկանող կայքերում:
Արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը ևս տեղեկություն է տարածել այդ մասին:
Հունիսի 28-ին ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էր նաև Բելառուսում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆարուք Տահան:
Ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին էին հայտարարել Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները: