Բաժիններ՝

Անցած տարի ՊԵԿ-ն իրականացրել է 1336 համալիր ստուգումներ

Անցած տարի ՊԵԿ-ն իրականացրել է 1336 համալիր ստուգումներ, որը 268-ով կամ 16.2%-ով պակաս է 2017թ. համեմատ, սակայն ստուգումներով արձանագրված լրացուցիչ պարտավորությունները կազմել են 32.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Այսինքն՝ 16.2%-ով պակաս ստուգում անելով, 87.5%-ով ավելի հավելյալ պարտավորություններ ենք արձանագրել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ըստ նրա՝ փաստաթղթաշրջանառության պարտադիրության վերաբերյալ անցած տարվա երկրորդ կեսին ոլորտային քննարկումներ են եղել:

Դ.Անանյանը կարևորեց նոր ՀԴՄ սարքավորումների կիրառումը, և նշեց, որ անցած տարվա հունիսից սկսած 65 մլն ավել ՀԴՄ է խփվել՝ ամսական 6.5-7 մլն հատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս