Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի. նա 11-րդն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ստորագրել է որոշում. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին նշանակել վարչապետի խորհրդական»:
Ըստ այդմ՝ վարչապետի խորհրդականների թիվը հասավ 11-ի: Երկուսը գլխավոր խորհրդականներ են, 4-ը՝ խորհրդականներ ու եւս 4-ը՝ հասարակական հիմունքներով են խորհրդական: