Բաժիններ՝

ԱԶԲ-ի պատվիրակությանը փոխվարչապետ Գրիգորյանին ներկայացրել է համագործակցության զարգացման ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով, որ մոտ կես տարի է անցել Կասիմի հետ ունեցած վերջին հանդիպումից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում երկրում տեղի ունեցած զարգացումներն և ՀՀ կառավարության վերջերս հաստատված ծրագրի գերակայությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ունեցած համագործակցության մակարդակը և ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության հետ փոխգործակցության արդյունավետությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ԱԶԲ-ի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, քանի որ դա, ըստ փոխվարչապետի, նպաստում է երկրում ճիշտ բիզնես մշակույթի ներդրմանը, գործարարության ոլորտում թափանցիկության բարձրացմանը և թիրախային լուծումների մշակմանը:

ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ ԱԶԲ-ն ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթության, արդարադատության, ֆինանսների և ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսված բարեփոխումների բովանդակության շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս