Բաժիններ՝

Ալժիրի նախագահը նախագահական պալատը կթողնի ապրիլի 28-ին. Alg24

Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան «Էլ-Մուրադիա» նախագահական պալատը կլթողնի ապրիլի 28-ին, այն օրը, երբ լրանում է նրա չորրորդ մանդատի ժամկետը: Այդ մասին հայտնել է Alg24 լրատվական պորտալը՝ վկայակոչելով պետության ղեկավարի շրջապատի աղբյուրներ:

«Բուտեֆլիկան չի կարող պետության ղեկավար մնալ ապրիլի 28-ից հետո»,-ասված է Alg24-ի նյութում: Պորտալի տեղեկությունների համաձայն, «պետության ղեկավարը բարձրագույն պաշտոնից իր հեռանալու մասին կարող է հայտարարել ամենամոտ ժամանակներս, հնարավոր է, մարտի 21-ին»: «Նա հասկացավ Ալժիրի ժողովրդի կամքը, որը պապանջում է նրա հեռանալը եւ մերժում է ներկայիս մանդատի երկարացումը»,-նշվում է Alg24-ի հաղորդագրության մեջ:

Մարտի 11-ին Բուտեֆլիկան, որը բարձրագույն պաշտոնում գտնվում է 1999 թվականից, ազգին հղած ուղերձում հայտարարել է հինգերորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելուց հրաժարվելու, ավելի վաղ ապրիլի 18-ին նշանակված ընտրությունները հետաձգելու, կառավարությունում վերադասավորումների եւ համազգային խորհրդաժողովի գործարկման մասին, որը կոչված է մշակելու երկրի Սահմանադրության նոր նախագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս