Բաժիններ՝

Boeing-ում հայտնել են 737 MAX-ի անվտանգության ապահովման միջոցառումների մասին

Boeing ընկերության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում 737 MAX հանրանավերի շահագործման անվտանգության ապահովման համար: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Դենիս Մյուլենբերգը:

«Հիմնվելով Lion Air ավիաընկերության թիվ 610 չվերթի աղետի եւ Ethiopian Airlines-ի թիվ 302 չվերթի մասին ստացվող տեղեկությունների փաստերի վրա՝ մենք ձեռնարկում ենք միջոցներ, որպեսզի լիովին ապահովենք 737 MAX-ի անվտանգությունը»,- ասված է Մյուլենբերգի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:

Նրա խոսքով՝ Boeing-ի աշխատակիցները Եթովպիայում աղետի վայրում են գտնվում քննիչների հետ, որպեսզի օգնեն հետաքննությանը եւ տրամադրեն տեխնիկական փորձաքննություն:

«Շուտով մենք կթողարկենք 737 MAX-ի համար նորացված ծրագրային ապահովումը եւ օդաչուների համապատասխան պատրաստումը»,- հավելել է Մյուլենբերգը, հաղորդել է «Ինտերֆաքսը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս