Բաժիններ՝

Վենեսուելան հաղորդել է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուցչությունները գրավելու մասին

Վենեսուելայի կառավարությունը մարտի 18-ին հայտնել է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուչությունները գրավելու մասին:

«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը միջազգային հանրակացությանը հայտնում է, որ ԱՄՆ-ում իր դիվանագիտական ներկայացուցչությունները գրավել են այն մարդիկ, ովքեր վայելում են Միացյալ Նահանգների կառավարության հրապարակային աջակցությունը եւ գործում են որպես նրա գործակալներ»,- ասված է երկրի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Կարակասը Վաշինգտոնից պահանջել Է կատարել այն իրավական հանձնառությունները, որոնք այդ շենքերի գրավումը դադարեցնելու միջոցներն են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս