Բաժիններ՝

ԱՄՆ-ը ցանկանում է Իրանից նավթի արտահանումը կրճատել մինչև 1 մլն բարելից պակաս մակարդակ. Reuters

ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ մայիսից Իրանից նավթի արտահանման միագումար ծավալն իջեցվի մինչեւ օրական 1 մլն բարելից պակաս մակարդակ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր: «Ներկայում նպատակ է դրված Իրանից նավթի արտահանման նվազեցումը մինչեւ օրական 1 մլն բարելից պակաս մակարդակ»,-հայտնել է աղբյուրներից մեկը:

Այսպիսով, իրանական նավթի արտահանման ընդհանուր ծավալը, որը ներկայում կազմում է օրական 1,25 մլն բարել, կկրճատվի մոտավորապես 20 տոկոսով: Դրա փոխարեն Վաշինգտոնը, հավանաբար, կերկարացնի պատժամիջոցներից բացառությունների գործողությունը իրանական նավթի սպառողների, այդ թվում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ, նշում է Reuters-ը:
Գործակալությունն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, թեպետեւ միտված է այն բանին, որ Իրանից նավթի արտահանումը հասցնի զրոյի, միեւնույն ժամանակ զգուշանում է, որ կարճաժամկետ հեռանկարում իրանական նավթի գնումներից լիովին հրաժարվելը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս