ՍՈւ30 ՍՄ-երի կործանիչների փոխարեն՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արդիականացում. Ռազմական փորձագետի առաջարկը
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ Ադրբեջանը Պակիստանի հետ զենք գնելու պայմանագիր է ստորագրել, որի արդյունքում ամռանը կստանա կործանիչներ, դրանք շատ պարամետրերով հավասար են ՍՈւ30 ՍՄ կործանիչներին։
«ՍՈւ30 ՍՄ-երը ստեղծված են Ռուսաստանի Դաշնության համար, այն հիմնականում օդային մարտերի համար է, որը վերգետնյա թիրախների դեմ աշխատելիս խեղճանում է։ Դրանք չեն կարող լազերով կառավարվող ավիառումբեր և ավիահրթիռներ օգտագործել, հատկապես գիշերը դրանք վերգետնյա թիրախների վրա աշխատելու համար ունեն համեստ հնարավորություններ»,- ասաց ռազմական փորձագետը։
Ըստ նրա, այս գործոնները հաշվի առնելով է քննադատել հայկական կողմին ՝ ՍՈւ30 ՍՄ կործանիչներ գնելու համար։
«Ինքս բարձրաձայնել եմ, որ ավելի լավ է՝ գրոհային ինքնաթիռները, որոնք կան հայկական զինուժում, արդիականացնել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համար դժվար թիրախներ կլինեն, քան՝ ՍՈւ30 ՍՄ-երը»,- շեշտեց Վան Համբարձումյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան