Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից ձեւավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ եւ հայերեն լեզվի իմացությամբ:
Թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի եւ հայտի ձեւերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է ՀՌ հանձնաժողովի պաշտոնական եւ Ազդարար կայքերում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով՝ հայտարարության հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում, հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, Իսահակյան 28: