Նորաշենիկում ձորն ընկած ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները հոսպիտալացվել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes E 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 50 մ): Վարորդը և ուղևորներ՝ Ա. Յ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ.) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժշիկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031