Ինչ կապ ունի Դոն Պիպոյի քույրը ՊՎԾ-ի պատմության հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի:
«Մեզ հասած լուրերի համաձայն` դիալեզի սարքավորում ներկրող անձանցից մեկին ասել են, թե նա այլեւս չի կարող զբաղվել այդ բիզնեսով՝ կրիմինալի հետ կապեր ունենալու պատճառով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գերմանիայում ապրող Նարինե Կարապետյանը արդեն 25 տարի է, ինչ դիալեզի սարքավորումներ եւ մաքրման հեղուկներ է ներկրում Հայաստան:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նրան այլեւս թույլ չեն տվել սարքավորումներ ու հեղուկներ ներկրել` հայտնելով, թե այդ ներկրված սարքավորումները կապ ունեն էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: