Նոր վարկային համաձայնագի՞ր. Փաշինյանի Բրյուսել այցի բուն նպատակը այլ է եղել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Պարզվում է, որ վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ում առկա լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար:
Տեղեկությունների համաձայն, Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի ծախսերի սպասարկումը, քանի որ, ինչպես հայտնի է, պետբյուջեում, ինչպես նաեւ պահուստային ֆոնդում առկա են լուրջ խնդիրներ:
Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանին ներկայացվի հերթական վարկային պայմանագիրը, որն ավելի կմեծացնի ՀՀ արտաքին պարտքը: Ի դեպ, ուշագրավ է, որ այս, ինչպես նաեւ սրան նախորդած մյուս շատ այլ վարկեր բյուջեում առկա բացերը լրացնելու համար են վերցվում, ինչի մասին ժամանակին բազմիցս քննադատություններով հանդես էր գալիս ընդդիմադիր Փաշինյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: