Բաժիններ՝

Հայտարարվել են 2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները

Business Insider հրատարակությունը նշել 1 2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները: Այսպես, ցուցակում տեղ են գտել Samsung ընկերության Galaxy Fold-ը եւ Note 10-ը, Motorola Razr-ը, Google Pixel 3 Lite-ը, OnePlus 7-ը, ինչպես նաեւ Apple-ի նորույթները:

Samsung Galaxy Fold-ը ծալովի էկրան ունի, որի շնորհիվ սարքը կարող է օգտագործվել որպես սովորական սմարթֆոն եւ պլանշետ: Գաջեթի արժեքը մոտավորապես 2 հազար դոլար է: Նաեւ նշվել են Samsung Galaxy Note 10-ի բնութագրերը. այդ շարքը տարբերվում է մեծացված էկրանով՝ Galaxy S-ի շարքի համեմատությամբ, ինչպես նաեւ ստիլուսի առկայությամբ: Ավանդույթի համաձայն, նորույթի շնորհանդեսը կկայանա ամառվա վերջին:

Huawei Mate X չինական սմարթֆոնը, ինչպես եւ Samsung Galaxy Fold-ը, ունի ծալովի էկրան: Սպասվում է, որ Mate X-ն կարժենա մոտավորապես 2,6 հազար դոլար, իսկ դրա արտադրությունը կսկսվի տարվա կեսերին: Motorola Razr-ը՝ 2000-ականներին լայն տարածում գտած մոդելը, կարող է նոր կյանք ստանալ արդիականացված ձեւաչափով, գրում է Business Insider-ը. նորույթը նույնպես ունենալու է ծալովի էկրան: Սմարթֆոնի գինը մոտավորապես մեկուկես հազար դոլար է: Google Pixel 3 Lite-ը ֆլագմանական Pixel 3-ի բյուջետային տարբերակն է, ընդ որում՝ նոր գաջեթն ավելի էժան կլինի, քան iPhone XR-ը, որը վաճառվում է 749 դոլար գնով:

Մինչդեռ OnePlus 7 սմարթֆոնը կարող է դառնալ OnePlus 6T մոդելի շարունակությունը, որը Business Insider-ը լավագույններից մեկն է համարել 2018 թվականին: Նոր գաջեթն աշխատելու է Qualcomm Snapdragon 855 պրոցեսորի բազայի վրա: Ցուցակում հայտնվել է նաեւ Apple-ի արտադրանքը: Այս տարի ամերիկյան կորպորացիան պլանավորում է թողարկել երեք նոր iPhone, որոնք կհաջորդեն iPhone XR-ին, iPhone XS-ին եւ iPhone XS Max-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս