Բաժիններ՝

Սինգապուրում ներկայացվել է աշխարհում առաջին անվարորդ էլեկտրական ավտոբուսը՝ 80 ուղևորի համար

Մարտի 5-ին Սինգապուրում ներկայացվել է 80 ուղեւորի համար նախատեսված անվարորդ էլեկտրական ավտոբուս, որը մշակվել է Volvo ավտոկոնցեռնի եւ Նանյանի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Արտադրողներն իրենց մշակումն առաջինն են համարում աշխարհում, որի փորձարկումները ճանապարհներին կսկսվեն մի քանի ամսվա ընթացքում։

Ներկայում մասնագետներն արդեն ավարտել են 12-մետրանոց ավտոբուսի հաջող փորձարկումները հատուկ փորձարանում: 80 ուղեւորի տեղափոխելու համար հաշվարկված փոխադրամիջոցի ընթացքի պաշարը կազմում է 25 կիլոմետր,էլեկտրակայանքի ամբողջական լիցքավորումը տեւում է վեց րոպե: Ավտոբուսը հանդերձված է GPS համակարգով, տվիչներով, որոնք թույլ են տալիս հեռավոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալ եւ մշակել օպտիկական համակարգերի, ինչպես նաեւ հատուկ խցիկների օգնությամբ, որոնք արտացոլում են շրջակայքի եռաչափ պատկերը:

Փոխադրամիջոցի փորձարկումներն անցկացվում են վարորդի, ինչպես նաեւ օպերատորի ներկայությամբ, որոնք գտնվում են դրա հետնամասում: Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ Սինգապուրի առանձին շրջաններում անվարորդ ավտոբուսի առեւտրային օգտագործումը կսկսվի արդեն մինչեւ 2022 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս