Հացկերույթի ժամանակ ծանոթին դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած տղամարդն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Երևանի 54 -ամյա բնակիչը հացկերույթի ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր ծանոթի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնսավածքներ։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ տղամարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման, բայց ազատվել պատժի կրումից։
Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 21-ի ասհամաններում, 54-ամյա տղամարդը Երեւանում՝ Արցախի փողոցի բնակարաններից մեկում մասնակցել է հացկերույթի։Տղամարդիկ օգտագործել են ալկոհոլ, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն, հնչել հայհոյանքներ։ Արդյունքում՝ վերցրել է դանակը եւ բազմաթիվ հարվածներ հասցրել ընկերոջը, ում հետ մինչ այդ հաց էր ուտում՝ վերջինիս կյանքին պատճառելով վտանգ սպառնացող ծանր վնաս։
Նախաքննական մարմինը 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ գործը դատարան ուղարկել։
Դատարանում ամբաստանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված քննության կարգը, ինչը բավարարվել է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի հունվարի 25-ին հիմնավորված է համարել մեղադրանքը, և նրան դատապարտել ազատազարկման 4 տարի ժամկետով։Այնուհետև կիրառել է համաներում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ նրան կիրառել պատժի կրումից։ Դատարանը վերացրել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը եւ նրան ազատել հենց դատարանի դահլիճում։