«Ցավալի է, որ մենք հաճախ որոշումներ ենք ընդունում, բայց դրանք չենք կատարում». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում։առումով: Չափազանց շատ են լարվածությունները, չափազանց շատ են տարաձայնությունները եւ, որ, հավանաբար, բնավ ընդունելի չէ, ԵԱՏՄ-ն սկսում է ավելի ու ավելի շատ քաղաքականացվել»,-ասել է Լուկաշենկոն մարտի 1-ին Մինսկում հասարակայնության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ այժմ ԵԱՏՄ-ում «հսկայական քանակությամբ բացառումներ են գործում առեւտրում, կան տարաձայնություններ»: «Ցավալի է, որ մենք հաճախ որոշումներ ենք ընդունում, բայց դրանք չենք կատարում: Իսկ եթե ներկայացնում էլ ենք այս կամ այն խնդրի լուծման ինչ-որ խելամիտ առաջարկություն, ապա, մինչ կընդունենք, այն աստիճան ենք բովանդակազրկում այդ որոշումը, որ այն ոչ մի նշանակություն չի ունենում»,-ասել է Լուկաշենկոն: Նա նաեւ նշել է, որ «չափազանց շատ է ազգային էգոիզմը»:
Բելառուսի նախագահը հավելել է, որ առանձնապես «ինչ-որ բեկման» հույս չի տածում նույնիսկ այդ միությունում Մինսկի նախագահության դեպքում, քանի որ «այնտեղ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»: Սակայն Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ջանալու է առաջ մղել «ավելի խորը ինտեգրացումը», բայց, միեւնույն ժամանակ, հանրապետությունը հույսը պետքէ դնի սեփական ուժերի վրա: ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: