Բաժիններ՝

Մադուրոն կարգադրել է PDVSA նավթընկերության գրասենյակը տեղափոխել Մոսկվա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է PDVSA նավթընկերության գրասենյակը Լիսաբոնից տեղափոխել Մոսկվա: Այդ մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրություն է արել փակել PDVSA-ի՝ Լիսաբոնի բաժանմունքը եւ գրասենյակը տեղափոխել Մոսկվա»,- ասել է Ռոդրիգեսը ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ Վենեսուելան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի երաշխավորի իր օրինական ակտիվների պաշտպանության, քննության եւ վերադարձի իրավունքն «այն երկրներում, որտեղ դա անհրաժեշտ է»։

Հունվարի վերջին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել PDVSA-ի դեմ՝ արգելելով դրա հաշիվներին միջոցների փոխանցումն ԱՄՆ-ից, որտեղ իրացվում է ընկերության արտահանած նավթի հիմնական մասը:

ԱՄՆ-ում PDVSA-ի սեփականությունը, որտեղ ընկերությանն պատկանում է երեք խոշոր նավթավերամշակման գործարան, արգլափակված Է, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործարքավարություններ կատարել ընկերության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս