Բաժիններ՝

«Ես, թաքուն արտասվելով, ինքս ինձ երդվեցի, որ ամեն ինչ անելու եմ, նրանց պայքարը շարունակելու եմ…». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք։ Այդ օրը մեր կյանքը փոխվեց։

Ես, թաքուն արտասվելով, ինքս ինձ երդվեցի, որ ամեն ինչ անելու եմ, նրանց պայքարը շարունակելու եմ, և իմ պայքարի ընկերներին սպանողները պատասխան են տալու։ Կատաղությունը, անզորությունն ու վրեժի զգացումը խեղդում էին ինձ։

2008-ից հետո սա առաջին մարտի 1-ն է, որ հարաբերականորեն հանգիստ եմ։

Մենք ապացուցեցինք, որ նրանց պայքարը իմաստուն էր, որ նրանց պայքարը հաղթական էր, և մենք նրանց պայքարի պտուղները չհանձնեցինք քոչարյանասերժական բորենիներին և նրանց պայքարը հասցրինք վերջնական հաղթանակին»։

2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք։ Այդ օրը մեր կյանքը փոխվեց։…

Gepostet von Hayk Sargsyan am Freitag, 1. März 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս