Բաժիններ՝

Պակիստանի օդային տարածությունը փակ կմնա մինչև մարտի 4-ը

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA) մարտի 1-ին հաստատել է, որ երկրի օդային տարածությունը փակ կմնա մինչեւ մարտի 4-ը։ Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը փետրվարի 27-ին երկրի օդային տարածությունն առեւտրային չվերթների համար փակել էր այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը հայտարարեց, որ խոցել է հնդկական երկու ռազմական ինքնաթիռ, որոնք երկրի օդային տարածությունը խախտել էին Քաշմիրի վիճելի տարածաշրջանում:

Դա հանգեցրել էր «Էյր Աստանա»-ի չորս չվերթերի հետաձգման ու չեղարկման: Ինչպես վարչությունը հայտնել է Twitter-ում, երկրի օդային տարածությունը փակ կլինի մինչեւ մարտի 4-ը՝ UTC-ի ժամանակով ժամը 08-00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ն): Նշվում է, որ խոսքը վերաբերում է բոլոր թռիչքներին՝ առանձին բացառություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս