Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների անխուսափելիության մասին

Ուկրաինայում հնարավոր չէ խաղաղության հասնել առանց Ռուսաստանի հետ բանակցությունների: Այս հայտարարությամբ «1+1» հեռուստաալիքի եթերում հանդես է եկել նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին։

«Յուրաքանչյուր ուկրաինացու գլխավոր նպատակը մարդկանց կյանքը պահպանելն է: Ուստի առաջին քայլը հրադադարն է: Ինչպես մենք կարող ենք դա անել՝ միայն բանակցությունների միջոցով «…»: Մենք չենք կարող գլուխ հանել առանց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների»,-նրա խոսքը մեջբերում է TCH-ը:

Զելենսկու կարծիքով՝ երկխոսությանը հարկավոր է ներգրավել որքան կարելի է շատ միջազգային միջնորդների, մասնավորապես, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Նա նաեւ ընդգծել Է, որ Ուկրաինիայի ինքնիշխանության եւ անկախության հարցում ոչ մի փոխզիջում չի կարող լինել:

Նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են 2019 թվականի մարտի 31-ին: Նախագահի պաշտոնին հավակնում են ողջ պատմության մեջ ռեկորդային թվով թեկնածուներ՝ 44:

Վերջին շաբաթներին նախագահական նախընտրական վարկանիշը գլխավորում է Զելենսկին, նրան հաջորդում են պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս