Բաժիններ՝

Հնդկաստանի հետ պատերազմն սպառնում է «փոխադարձ ոչնչացմամբ». Պակիստանի ԱԳՆ

Պակիստանը հուսով է, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լիամասշտաբ ռազմական հակամարտությունից. հակառակ դեպքում այդ պատերազմը կհանգեցնի «երկուստեք ինքնաոչնչացման»: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին: «Ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա:

Դա կդառնար «երկուստեք ինքնաոչնչացում»: Պակիստանը երբեք չի ձգտում լարվածության սրացման, երբեք չի ձգտում թշնամական դիրք բռնել»,-ասել է Կուրեշին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ դեռ նոր ստանձնելով Իսլամական Հանրապետության վարչապետի պաշտոնը, Իմրան Խանը Հնդկաստանին հայտարարեց, որ, «եթե նա մի քայլ անի դեպի խաղաղություն, մենք կանենք երկուսը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս