Բաժիններ՝

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ կանցկացվեն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ:

Աս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Վերջինս նամակ էր ուղարկել AIBA և ի պատասխան բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անցկացնելու պահանջը:

AIBA-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար: Միջազգային ֆեդերացիայի պատասխան նամակում նշված են հետևյալ կետերը.

– ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին,

– նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ:

– AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետևի ընտրությունների ընթացքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս