Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտպանեց Հանոյում բանակցություններն ընդհատելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարները, ինչպես Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների թվից, ընդհանուր առմամբ դրականորեն են արձագանքել Հանոյում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած բանկցությունների արդյունքում համատեղ փաստաթուղթ չստորագրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։

«Բարձր մակարդակի բանակցությունները կարող են նաեւ մեծ ռիսկեր պարունակել, բայց նախագահը դրվատանքի է արժանի, որ հեռացավ, երբ պարզ դարձավ, որ միջուկազերծման գործում բավարար առաջընթաց ձեռք չի բերվել»,- հայտարարել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը՝ ելույթ ունենալով Սենատում:

«Մեզ միջուկազերծում է հարկավոր»,- իր հերթին նշել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ ելույթ ունելաով բրիֆինգում: «Նրանք դրան չհամաձայնեցին առաջին գագաթնաժողովում, նրանք չհամաձայնեցին նաեւ երկրորդում, նրանք պատժամիջոցների չեղարկում էին ցանկանում առանց միջուկազերծման, ես ուրախ եմ, որ նախագահը հեռացավ այդ հանդիպումից»,- ասել էնա:

Ընդսմին Փելոսին ընդգծել է, որ այդ իրադրությունից, իր կարծիքով, շահել է, այնուամենայնիվ, ԿԺԴՀ-ի առաջնորդը:

«Նախագահը ճիշտ արեց, որ հեռացավ եւ վատ համաձայնագիր չկնքեց պարզապես հանուն ֆոտոսեսիայի»,- Սենատում հայտարարել է դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը: Համանման տեսակետ է հայտնել նաեւ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քեւին Մաքքարթին: «Նախագահ Թրամփը ճիշտ արեց, որ հեռացավ մակերեսային ու վտանգավոր գործարքից, որը ի չիք կդարձներ այն հսկայական առաջընթացը, որին կարողացել է հասնել այս վարչակազմը»,- ասել նա, հաղորդել ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս