ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Վենեսուելայի վերաբերյալ բանաձևի ռուսական նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Վենեսուելայի իրադրության կարգավորման վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Վենեսուելայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը չանցավ, քանի որ չհավաքեց աջակցության անհրաժեշտ թվով ձայներ: «Կողմ քվեարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 անդամ, «դեմ» արտահայտվեց 7 պատվիրակություն, ձեռնպահ մնաց ԱԽ-ի 4 անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դա նշանակում է, որ ներկայում չկա Վենեսուելայի իրադրության կարգավորման հստակ ուղի, քանի որ ավելի վաղ մերժվել էր բանաձեւի մեկ այլ նախագիծ, որն արռաջարկել էր ԱՄՆ-ը: Ամերիկյան փաստաթուղթն առաջարկում էր երկրում նոր ընտրություններ անցկացնել ինքնահռչակ նախագահ Գուայդոյի մասնակցությամբ: Ռուսաստանի կողմից առաջարկվում էր իրադրությունը կարգավորել «Մոնտեվիդեոյի մեխանիզմի»՝ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երխոսության օգնությամբ: