ՀՀ կառավարությունը հաստատեց նախորդ տարվա իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների զեկույցը. այն կներկայացվի ԱԺ
ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թ. հունիսի 1-ին հաստատված իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը: Այն այսօր կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Զեկույցն ունի կառավարության ծրագրի միևնույն կառուցվածքը, ըստ այդմ բոլոր շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներն ըստ ոլորտների ինտենսիվ աշխատել են հատվածների վրա: Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել, արտացոլված են նոր ծրագրում: Ըստ այդմ` բոլոր հարցերն ու ամբողջ տեղեկատվությունն ընդունված է»,- ասաց Գրիգորյանը:
2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն աշխատեց մինչև 20158թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը: