Հայտարարվել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը
Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսի ժյուրիի վարկածով` Huawei Mate 20 Pro-ն դարձել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը: Այդ մասին ասված է միջոցառման կայքում:
Ցուցահանդեսն անցկացվում է փետրվարի 25-ից մինչեւ 28-ը Բարսելոնայում: Ճյուղի փորձագետները, լրագրողները եւ շարժական օպերատորները սարքը, հավելվածները եւ շարժական տեխնոլոգիաները գնահատել են ավելի քան երեսուն անվանակարգում:
Լավագույն սմարթֆոնի կոչմանը նաեւ հավակնում էին iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, OnePlus 6T-ը եւ Samsung Galaxy Note 9-ը: Անցյալ տարի այս անվանակարգում հաղթանակը բաժին էր հասել iPhone X-ին: Huawei Mate 20 Pro-ն ավելի վաղ նաեւ տեղ էր գտել Business Insider-ի վարկածով լավագույն սմարթֆոնների քսանյակում:
Հրատարակությունը լավագույն սարք էր նշել չինական OnePlus 6T-ը: Փետրվարի 24-ին Huawei-ն ազդարարել է Mate X նոր ծալովի սմարթֆոնի թողարկումը՝ 5G տեխնոլոգիայի աջակցությամբ: Նորույթի արժեքը կկազմի 2,6 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: