Գիտնականներն աղիներում մանրէների վտանգավոր մուտացիաներից խուսափելու միջոց են նշել

Չինացի հետազոտողները պարզել են, որ սննդաբաժնում գործածվող ճարպոտ կերակրի բաժնի առավելագույն նվազեցումը կօգնի խուսափել աղիներում մանրէների մուտացիաներից, որոնք կապված են շաքարախտի, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում սիրտ-անոթային հիվանդությունների հետ, ներառյալ ինսուլտը: Նրանց գիտական աշխատությունը հրապարակվել է Gut հանդեսում,։

Փորձագետների խոսքով՝ ճարպոտ սնունդը հանգեցնում է աղիների միկրոֆլորայի խախտման, «օգտակար» մանրէների մուտացիայի եւ հետագայում նյութափոխանակության խախտման:

Ճարպերն էներգիայի կարեւորագույն աղբյուր են մարդու օրգանիզմում: Ճարպերի օրական պահանջը հիմնականում կազմում է կալորիաների ընդհանուր թվի 25 – 30 տոկոսը: Սննդաբաժնում այդ օրգանական միացությունների պակասը նույնպես կարող է առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728