Ինչով է տարբերվում սովորական ծնողն իմաստուն ծնողից
Երեխայի դաստիարակությունը երկար ճանապարհ է, որն առաջացնում է մի շարք դժվարություններ: Նրանից, թե ինչ են ծնողները վաղ հասակում ներդնում իրենց երեխաների սրտերում և մտքերում, կախված է նրանց հետագա ամբողջ կյանքը:
Հաճախ լավ չհասկանալու պատճառով բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, որը հանգեցնում է փոխադարձ կշտամբանքների և գանգատների: Յուրաքանչյուրն ուզում է, որպեսզի իր երեխան իր մեջ տեսնի առաջին հերթին՝ ընկերոջ, բայց, ցավոք սրտի, դա հաջողվում է իրականացնել շատ քչերին: Մենք կպատմենք, թե ինչով է տարբերվում սովորական ծնողն իմաստուն ծնողից:
7 տարբերություն սովորական և իմաստուն ծնողների միջև:
1. Սովորական ծնողը վստահ է, որ իր ամբողջ ազատ ժամանակը պետք է նվիրի երեխային, ընդ որում, իր հետաքրքրությունները նա մղում է երկրորդ պլան:
Իմաստուն ծնողը ընդունակ է ինքնուրույն իր մասին հոգ տանել և նույնը սովորեցնում է իր երեխաներին:
2. Սովորական ծնողը նվիրում է երեկոները երեխայի տնային հանձնարարությունները կատարելուն:
Իմաստուն ծնողը երեխայի դաստիարակության մեջ գործածում է հետևյալ ստրատեգիան. երեխան ամբոջությամբ պատասխան է տալիս հանձնարարությունների կատարման և չկատարման համար և պատասխանատվություն է կրում դրա համար:
3. Սովորական ծնողը փորձում է մեղքի զգացողությունը քավել` օգտագործելով տարբեր նվերներ և դրամական միջոցներ:
Իմաստուն ծնողը ռեգուլյար գումար է հատկացնում երեխային` մանր ծախսերի համար, որը նա պետք է սովորի տեղաբաշխել այնպես, որպեսզի ինքնուրույն կարողանա ձեռք բերել որոշակի իրեր, որոնք չեն մտնում ընտանեկան բյուջեի մեջ:
4. Սովորական ծնողը չի աշխատում հասկանալ, թե ինչու է երեխան իրեն վատ պահում: Նրան բավարար է վերացնել չլսելու երևույթը կոնկրետ պահին:
Իմաստուն ծնողն ամբողջ ուժով փորձում է լսել երեխային, որպեսզի հասկանա, թե ինչն է վատ վարքագծի պատճառը, և ինչպես կարելի է նրան օգնել:
5. Սովորական ծնողը երեխայի դաստիարակության ժամանակ նպատակ է հետապնդում՝ մեծացնել նրան` որպես արժանի մարդ:
Իմաստուն ծնողն անում է ամեն ինչ այն բանի համար, որպեսզի մոտ հարաբերություններ կառուցի իր երեխայի հետ:
6. Սովորական ծնողը մեծացնում է երեխային ամենաթողության մթնոլորտում` թույլ տալով նրան «նստել իր գլխին»:
Իմաստուն ծնողը գիտակցում է, որ ինքն ունի անձնական տարածքի, հետաքրքրությունների և ժամանակի լրիվ իրավունք: Նա հարգում է ինչպես՝ իր սահմանները, այնպես էլ՝ իր երեխայի սահմանները:
7. Սովորական ծնողն աշխատում է պաշտպանել իր երեխային կյանքի յուրաքանչյուր անհաջողությունից, որի պատճառով անում է նույնիսկ այն, ինչի մասին նրան չեն խնդրում:
Իմաստուն ծնողը թույլ է տալիս երեխային սխալ թույլ տալ, որից հետո նրա հետ միասին քննարկում են այն, թե ինչ դրական դաս կարելի է քաղել ստեղծված իրավիճակից:
Երեխայի դաստիարակության մեջ առաջին տեղում միշտ մնում է սերը, որը Դուք նվիրում եք նրան: Ընտանեկան հարաբերությունների մեջ ամենաթանկը լիակատար վստահությունն է, որով մենք պարգևատրում ենք միայն նրանց, ովքեր չեն խոչընդոտում մեզ հետևել մեր ճանապարհին և օգնում են իմաստուն խորհուրդներով, երբ մենք ժամանակ առ ժամանակ սայթաքում ենք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը