Բաժիններ՝

Դատավորների հավակնորդներն ընդդեմ ԲԴԽ-ի. Ներկայացվել են նոր հայցադիմումներ

2019 թվականը նոր է սկսվել, բայց արդեն վարչական դատարան եւս երեք նոր հայց է ներկայացվել ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։ Ընդ որում՝ ԲԴԽ-ին դատի տված անձինք դատավոր դառնալու հավակնություն ունեցողներն են, որոնց թեկնածությունները բավարար դրական քվե չեն ստացել քննության բանավոր փուլում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս տարվա առաջին հայցադիմումը ներկայացրել է Սիմա Աբովյանը՝ 11.01.2019 թ.։ Այն արդեն վարույթ է ընդունվել և կքննվի դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ։ Հայցվորը պահանջում է՝ իրեն համարել անցած դատավորների քննության բանավոր և իր անունը ներառել ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում։

Երկրոդ հայցադիմումը ներկայացրել է Սյուզաննա Պողոսյանը՝ հունվարի 30-ին, որը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել ԲԴԽ-ի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Սյուզաննա Պողոսյանի վերաբերյալ կայացրած որոշումը,որի համաձայն վերջինս համարվում է հարցազրույցի փուլը չհաղթահարած որպես քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թեկնածու և որպես հետևանք ընդգրկել իրեն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, իսկ անունը ներառել Արդարադատության ակադեմիա՝ ուսուցումը կազմակերպելու նպատակով ուղարկվող ցուցակում։

Երրորդ հայցադիմումը ներկայացրել է Հայկ Իսրայելյանը՝ փետրվարի 1-ին։ Նա նույնպես պահանջում է իր անունը ներառել դատավորների հավակնորդների ցուցակում։ Մասնավորապես՝ հայցվորը վարչական դատարանին դիմել է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 31.10.2018թ. անցկացված որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների՝ 03.11.2018թ. հրապարակված արդյունքները մասնակի՝ իր մասով, անվավեր ճանաչելու համար և որ դատական կարգով պարտավորեցվի ԲԴԽ-ն իր անունը ընդգրկել դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի հավակնորդների ցուցակում։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս