Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացրին նիստի օրակարգում է եղել 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին:
Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում: