Անգելա Մերկելը և Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին

Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝  Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ: «Մենք Երևանում արդեն անդրադարձել ենք երկրում տիրող տրամադրություններին, ինչպես նաև խոսել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»,-ընդգծեց Մերկելը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին: «Անհրաժեշտ է, որ երկու կողմերը բարի կամք ցուցաբերեն»,-ասաց Գերմանիայի կանցլերը։

Նա նաև հույս հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի են սերտանալու:

Տեսանյութեր

Լրահոս